Հայաստանն աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում է

Հայաստանն աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում: Հարցմանը մասնակցածների 92%-ն իրեն հավատացյալ է համարում: Այդ են վկայում Gallup International/WIN հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները:

Ըստ հարցման արդյունքների, առաջատարը Թաիլանդն է, որի բնակիչների 98%-ն է իրեն հավատացյալ համարում: Հաջորդը Նիգերիան է 97%-ով:

Երրորդ տեղը կիսում են Կոսովոն, Հնդկաստանը, Գանան, Պապուա Նոր Գվինեան, Կոտ դ՛Իվուարը, որտեղ հավատացյալ է իրեն համարում բնակչության 94%-ը:

Չորրորդ տեղում է Ֆիջին նույնպես 94%-ով:

Ըստ հասարակական կարծիքի արդյունքների ուսումնասիրության, հավատացյալ մարդիկ ավելի շատ են հինդուիզմ (91%) և բուդդայականություն (88%) դավանող երկրներում: Կաթոլիկների և մահմեդականների շրջանում հավատավոր մարդիկ 78% են կազմում: Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն:

Իրեն հավատացյալ է համարում աշխարհի բնակչության 62%-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---