«Ок Հայաստան». Մոսկվայում պատմել են ՀՀ զբոսաշրջային գրավչության մասին

«Ок Հայաստան». Մոսկվայում պատմել են ՀՀ զբոսաշրջային գրավչության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանն ապրիլի 12-ին «Ок Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը:

Միջոցառումն ուղղված էր ՀՀ և ՌԴ զբոսաշրջության ոլորտների առանցքային ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Շնորհանդեսին մասնակցել է ՌԴ և ՀՀ տուրօպերատորների, կորպորատիվ միջոցառումների ներկայացուցիչների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային լրատվական կենտրոնների, ինչպես նաև հայ արտադրողների, ՌԴ առաջատար ավիափոխադրողների ավելի քան 100 ներկայացուցիչ:

Նշվում է, որ իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կարևորել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության սերտացումը, այվ թում ՀՀ շահագրգիռ մարմինների և ՌԴ մասնավոր հատվածի միջև՝ անդրադառնալով նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացմանը լրատվամիջոցներում:

Հյուրերի համար վիրտուալ շրջագայություն էր կազմակերպվել Հայաստանով, ներկայացվել են ՀՀ-ում կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև հայկական ուտեստները:

Միջոցառման ավարտին խաղարկվել են ավիատոմսեր և Հայաստանում հանգստի զբոսաշրջային փաթեթներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---