«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում ձեռքի գնդակի մարզահրապարակ է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում ձեռքի գնդակի մարզահրապարակ է կառուցում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը:

Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաև ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:

«Ֆրանսիայի հանդբոլի հավաքականը երկար տարիներ աշխարհի առաջատարն է, և ով գիտի, գուցե արցախցի պատանի հանդբոլիստները դառնան վաղվա չեմպիոններ»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

2014թ.-ին էլ ֆրանսիացի գործարարների միջոցներով Հիմնադրամը մինի ֆուտբոլի դաշտ է կառուցել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում Արցախի ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ճարտարի հավաքականը: Ճարտարի մանկապարտեզը ևս ֆրանսիացի բարերարների նվերն է համայնքին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---