Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը13 ապրիլի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել պաշտոնական Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից հետո Press Association գործակալությանը տված հարցազրույցում: Շերն ասել է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը հայ բնակչության բնաջնջումը Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին ցեղասպանություն չեն որակում քանի որ ակնկալիքներ չունեն Հայաստանից: «Այդ պետությունները սպասելիք չունեն Հայաստանից, ճանաչման դիմաց որևէ բան չեն ստանալու: Մենք փոքր ենք: Հայաստանը չունի ելք դեպի ծով, չունի նավթ: Մենք նրանց բան չունենք տալու»,-ասել է երգչուհին: Այն հարցին, թե արդյոք նա սպասում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանութունը, Շերը պատասխանել է. «Ոչ», հայտնում է ՏԱՍՍ-ը: Շերը բազմիցս է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: 2014-ին նա համեմատել էր Հայոց ցեղասպանությունը Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների ոչնչացման հետ: «Ցեղասպանությունն իրողություն է, թեև թուրքերը ժխտում են դա: Բայց դա տեղի է ունեցել: Ինչպես մենք են սպանել բնիկ ամերիկացիներին, թուրքերը սպանել են հայերին» ,-ասել էր նա: 2015-ին Շերը կոչ է արել Անկարային օբյեկտիվ գնահատել անցյալը: Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Photo: AP Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |