Ընտրախախտումների դեպքերով 7 քրգործ ուղարկվել է դատարան

Ընտրախախտումների դեպքերով 7 քրգործ  ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 13-ի դրությամբ հարուցվել է 16 քրեական գործ։

16 քրեական գործից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) և 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

Նշված 16 քրեական գործից 7-ը՝ 7 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

8 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որոնցից 2-ը՝ Երևանում, 6-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 3-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված, 1-ը՝ 153-րդ հոդված): 2 քրեական գործով նշանակվել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---