14 ապրիլի 2017 - 10:43 AMT
Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստը ստացել է ձայների 60%-ը: Երկրորդ տեղում «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն է՝ ձայների 16%:

Հենրիխ Մխիթարյանը բացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման հաշիվը, սակայն անգլիացիները գոլ են բաց թողել, և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով (1:1):

Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 20-ին: