ԵԽ Գլխավոր քարտուղար. Թուրքիան պետք է ստանա միջազգային հանրության աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում25 հոկտեմբերի 2007 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների ահաբեկչական հարձակումները Թուրքիայի հարավ-արեւելքում: Նա մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: «Վճռականորեն դատապարտում եմ ՔԱԿ-ի ահաբեկչությունը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ` դրսում: Ես մտովի այն զինվորների մերձավորների հետ եմ, որոնք սպանվեցին կամ վիրավորվեցին: Իմ հայտարարությունը ցավակցության եւ համերաշխության արտահայտում է»,-ասվում է հայտարարության մեջ: Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է լիակատար աջակցություն ստանա համաշխարհային հանրությունից ահաբեկչության դեմ բոլոր միջոցները կիրառելու համար` հաշվի առնելով եւ հարգելով միջազգային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան: «Ես ողջունում եմ Իրաքի կառավարության հետ անմիջական բանակցություններում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախաձեռնությունը»,-ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |