«ՍԱՍ գրուպ»-ում ասում են՝ տեղյակ չեն համացանցում հայտնված ձայնագրությունից (վիդեո)

«ՍԱՍ գրուպ»-ում ասում են՝ տեղյակ չեն համացանցում հայտնված ձայնագրությունից

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:

Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու, «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

PanARMENIAN.Net ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգարեց տեղեկատուներում նշված ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարով: Հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ պատասխանատու և իրազեկ ինչ-որ մեկից, աշխատակիցը պատասխանեց, որ զանգահարել ենք կադրերի բաժին և իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տալ:

Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով 12027 քվե: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել էր ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արման Սահակյանը։ Նրա օգտնին քվեարկել է 18532 ընտրող։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---