Սամանթա Փաուերը միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին

Սամանթա Փաուերը միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #KeepThePromise արշավին:

«Ես խոստանում եմ պահել խոստումը` լինելով մարդու իրավունքների պաշտպան»,- նշել է նա Twitter-ում տեղադրված տեսանյութում:

Ավելի վաղ, հայտնի հոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված քարոզարշավին: Դերասանը «#կատարիր խոստումդ» գրառում է արել՝ աջակցություն հայտնելով մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում:

«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը, Ջեյսոն Բեյթմանը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---