Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանն ու Ալիեւը չեն հանդիպելու

PanARMENIAN.Net - Երկու երկրներում նախընտրական արշավի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն հանդիպի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան շարքային այց է: «ԵԱՀԿ ՄԽ-ն «մաքոքային» դիվանագիտություն է իրականացնում, որի ընթացքում քննարկվում են կարգավորման ընթացիկ հարցեր: Առաջարկներում ոչ մի նոր բան չկա: Երեւանից հետո միջնորդները մեկնել են Բաքու, իսկ հոկտեմբերի 27-ին նրանք կվերադառնան Երեւան: Մենք կրկին կհանդիպենք, այցի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար»,-ասել է Օսկանյանը:



Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) գտնվում են տարածաշրջանում հերթական այցով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---