Հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների ապօրինության մասին

Հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների ապօրինության մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժությունները տեղի են ունենում ԵԱՀԿ փաստաթղթերի խախտմամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Այստեղ հստակորեն կա ԵԱՀԿ-ի թիվ 9/12 որոշման խախտում և Վիեննայի փաստաթղթով ստորագրված պարտավորության խախտում», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ այդ մասին հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին:

Ստորագրված փաստաթղթերը ենթադրում են, որ զորավարժություն անցկացնող ԵԱՀԿ անդամ երկիրը պարտավոր է այդ մասին իրազեկել կազմակերպության բոլոր անդամներին:

Ապրիլի 16-21-ն Ադրբեջանում անցկացվելու է զորավարժություն, որում ներգրավված է լինելու մոտ 30.000 զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---