Հայ մարմնամարզիկները մեկնել են Ռումինիա՝ մասնակցելու ԵԱ-ին

Հայ մարմնամարզիկները մեկնել են Ռումինիա՝ մասնակցելու ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռումինիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Ռումինիայում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը:

Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին: Մինչ այդ մեր մարզիկները կմարզվեն մրցավայրում:

2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---