Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է25 հոկտեմբերի 2007 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան լավ այց էր եւ նրա վաղաժամ մեկնումը չի ազդել այցի բովանդակության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա գտնում է, որ ԶԼՄ-ները չափազանց շատ են քաղաքականացնում Իրանի նախագահի վաղաժամ մեկնումը եւ սենսացիա որոնում այնտեղ, որտեղ չկա: «Նման դեպքեր լինում են համաշխարհային քաղաքականության մեջ եւ պետք չէ դա այդչափ կարեւորել: Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է եւ իրականացվող ծրագրերը եւ նրանք, որ դեռեւս նախատեսվում են, կարեւոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է նրան, որ չստորագրվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէր կնքման: «Մենք պետք է ճշտենք մի շարք պահանջներ եւ միջազգային կազմակերպությունների առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցը: Սակայն ես կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի եւ այն ոչ մի կերպ կապ չունի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի հետ առեւտրային հարաբերությունների համար սահմանված էմբարգոյի հետ»,-ասել է Վարդան Օսկանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |