Թել Ավիվի «Շարլոտտա» երգչախումբը ելույթ կունենա Հայաստանում

Թել Ավիվի «Շարլոտտա» երգչախումբը ելույթ կունենա Հայաստանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-30-ը ԵՊՀ հրավերով Հայաստան ժամանած «Շարլոտտա» երգչախումբը ելույթներ կունենա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Երգչախումբը կներկայանա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Իջևանի մշակույթի տան դահլիճում:

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990 թ.-ին Էլի Գեֆենի կողմից, ով մինչ օրս ղեկավարում է երգչախումբը: Հանրաճանաչ երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ:

Երգչախումբը ելույթներ է ունեցել Իսրայելի, ինչպես նաև արտերկրի ամենահայտնի համերգային սրահներում: Մասնավորապես «Շարլոտտա» երգչախումբը համերգներով հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլլը, որտեղ ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրը (Բրիթթեն՝ զինվորական ռեքվիեմ), Քովենթ-Գարդեն փառատոնը (Ռոսսինիի՝ Մովսեսը Եգիպտոսից):

Իսրայելական երգչախումբն իր երգացանկն է ներկայացրել եվրոպական ամենահայտնի փառատոներում՝ Մալթայում, Մադրիդում, Պրահայում, Հռոմում, Լիսաբոնում և այլուր: Նրանք ելույթ են ունեցել իսպանական Ալկասար Սեվիլյեի լեգենդար պալատում և Սան Խուան դը Դիոս Գրանադում (2007), ինչպես նաև 2008 թ.-ին Վիեննայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---