Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը Թուրքիայի վերաբերյալ թելադրված է Անկարայի նկատմամբ ունեցած վախով25 հոկտեմբերի 2007 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Եվրոպայի Հայկական Դաշնությունում (EAFJD), ավելի վաղ առաջարկվել է բանաձեւում մեջ 26 ուղղում մտցնել, որոնցից 3-ն առաջարկել էր փաստաթղթի հեղինակ Ռիյա Օոմեն-Ռյույտենը: Սակայն բոլոր ուղղումների շարքից ընդունվել է հեղինակի կողմից ներկայացված ուղղումներից միայն մեկը, որով դատապարտվում է «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքի եւ սեփականատեր Սարգիս Սերոպյանի կալանքն ու դատապարտումը Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, ինչպես նաեւ ուղղումները, որոնք որոշում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետագա գործընթացը Եվրամիության 2006 թվականի եզրակացությանը եւ Կոպենհագենի չափորոշիչներին համապատասխան:Պահպանողական, Լիբերալ եւ Սոցիալիստական կուսակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանակնների, ինչպես նաեւ հույն եւ էստոնացի սոցիալիստների, կոմունիստների եւ Եվրոպական ազգերի միության կողմից առաջարկված ուղղումները պահանջում էին Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այդ բանաձեւը թելադրված է Անկարայի նկատմամբ ունեցած վախով` Հյուսիսային Իրաք ներխուժման վերաբերյալ: Եվրախորհրդարանը միացել է Եվրոպայի գործադիր կառույցներին, հայտնելով միայն Եվրահանձնաժողովի սպասումները, սակայն իրենցից ոչինչ չեն հավելել, ինչը կարող էր ուղենիշ հանդիսանալ Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության համար: Կատարելով այդ սխալը, Եվրախորհրդարանը դավաճանում է եվրոպական արժեքներին»,- հայտարարելէ EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպայի Հայկական Դաշնությունը հայտարարում է, որ այդ բանաձեւը ելնում է թուրքամետ լոբբիի ագրեսիվ քաղաքականությունից, որը հետեւել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: «Եվրոպացի պատգամավորները, ովքեր ստորաքարշություն են անում Թուրքիայի առջեւ եւ խուսափում են նրա սխալները մատնանշելուց, ճիշտ չեն: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը Թուրքիային զրկում է առաջընթացի հնարավորությունից եւ գործում է ելնելով ծայրահեղ արմատական ուժերի շահերից»,- հավելել է Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն նշում է, որ քվեարկության օրը թուրքական «Գորշ գայլերը» դուրս են ելել Բրյուսելի փողոցներ, սպառնալով հանրային կարգուկանոնին, իրենց պահելով ագրեսիվ անցորդների նկատմամբ եւ վիրավորելով ոստիկաններին, ովքեր փորձում էին նրանց կանգնեցնել: «Այդ նահանջը եվրոպական արժեքներից ոգեւորում է հանցագործներին եւ նրանց կողմնակիցներին Թուրքիայում, ովքեր ձգտում են Եվրոպայում քարոզել գարշելի եւ ապակայունացնող գաղափարախոսություն»,- հայտարարել է EAFJD-ի նախագահը: Մինչեւ քվեարկությունը կայացած բանավեճին, ընդարձակման հարցերով ԵՄ հանձնակատար Օլի Ռենը խիստ հայտարարություններով է հանդես եկել, դատապարտելով «ավտորիտար վարչակարգը» Ռուսաստանում, այդ երկրում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների խախտումը: Խոսելով Թուրքիայի մասին` նա պետք է նմանատիպ քննադատությամբ հանդես գար, ինչ նա չի արել: Նրա հայտարարությունը դարձել է երկակի չափանիշների եւս մեկ վկայություն, որը կիրառում է Եվրահանձնաժողովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |