«ՕՐՕ» դաշինքի հայցադիմումը մերժվել է

«ՕՐՕ» դաշինքի հայցադիմումը մերժվել է

PanARMENIAN.Net - Վարչական դատարանը մերժել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլի 11-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան հայցադիմումով՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 8-ի թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու մասին, այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:

«Չեմ կարծում, որ պայքարն այսքանով կավարտվի: Սա մեկ կուսակցության, մեկ դաշինքի խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է»,- դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը, գրում է Panorama.am-ը:

Նա հավելել է. «Մենք ապացուցեցինք, որ հնարավորություն կար, որ մեկ մարդը քվեարկեր տարբեր տեղեր: Ֆիզիկական անձին ի նկատի ունեմ, ոչ թե անձնագիրը: ԿԸՀ-ն անընդհատ խոսում է, որ մեկ անձնագիրը չէր կարող տարբեր տեղեր քվեարկեր: Այո, մեկ անձնագիրը չէր կարող: Բայց մարդը դա անձնագիրը չէ: Փաստացի հնարավոր է, որ մարդն ունենա երկու տարբեր անձնագիր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---