Բրյուսելում ձերբակալվել է մոտ 100 թուրք երիտասարդ, ովքեր մասնակցել են հակաքրդական ցույցին25 հոկտեմբերի 2007 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այս գիշեր Բրյուսելում ձերբակալվել է մոտ 100 թուրք երիտասարդ, ովքեր մասնակցել են չարտոնված հակաքրդական ցույցին: Բելգիայի մայրաքաղաքի Սեն֊Ժոս շրջանում տեղի ունեցած ցույցի ընթացքում շուրջ 800 թուրք երիտասարդներ մեքենաներ են ջարդուփշուր արել, այրել են աղբամանները եւ կոտրել ավտոբուսային կանգառների ապակիները: Նրանցից շատերը զինված են եղել մետաղե ձողերով: «Նրանք ցույց են կազմակերպել այն բանից հետո, երբ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին բախումներ են տեղի ունեցել քրդերի մասնակցությամբ: Նրանք փորձում են Թուրքիայի հիմնախնդիրները փաթաթել Բելգիայի վզին: Սա նույնն է, ինչ հանուն Բելգիայի միասնության ցույց կազմակերպել Թուրքիայոււմ»,֊ - ասել է Սենժոսի թաղապետի մամլո խոսնակ Պյեր Բրյույլանդը: Վերջերս Բրյուսելի այս նույն թաղամասում բախումներ տեղի ունեցան թուրքական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների միջեւ ամերիկյան Կոնգրեսում շրջանառվող ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |