Նախնական տվյալներ. Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկողների 51.2%-ը

Նախնական տվյալներ. Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկողների 51.2%-ը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Սա 1.25 մլն-ով ավելի է Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկածներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հղումով:

Հաղորդվում է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն 10-12 օր անց:

Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են: Ստամբուլում և Անկարայում ոչ մեծ տարբերությամբ առաջատար են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները։

Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը` Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, արդեն իսկ պահանջել է քվեների 60 տոկոսի վերահաշվարկ անել:

Արտերկրում գործող ընտրատեղամասերում, որտեղ քվերակել են Թուրքիայի քաղաքացիները, նախագահական համակարգի կողմնակիցները հաղթել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, իսկ հակառակորդները՝ ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Սահմանադրական հանրաքվեի միջոցով Թուրքիայում համաժողովրդական քվեարկության էին դրվել ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ է ստանաում: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---