17 ապրիլի 2017 - 13:17 AMT
Քրդերը գյուղ են ազատագրել ԻՊ գրոհայիններից Ռաքքայի մատույցներում

Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF), որոնց կորիզը կազմում են քրդական աշխարհազորի ջոկատները, շարունակում են գրոհել Տաբկա և Ռաքքա քաղաքները Սիրիայի հյուսիսում: Նրանք ազաատգրել են Քաբշ Արբի գյուղը Ռաքքայից դեպի հյուսիս-արևմուտք, հայտանում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով:

ԻՊ գրոհայինների հետ մարտերը շարունակվում են: Տաբկայի և ԻՊ սիրիական մայրաքաղաքը համարվող Ռաքքայի ազատագրումը Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հայտարարած «Եփրատի ցասումը» գործողության մաս է կազմում:

Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) կազմված են քրդական ջոկատներից, ինչպես նաև տեղի արաբական ցեղերից: Գործողությունն իրականացվում է ԱՄՆ ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ: Իր հերթին դա բողոքների պատճառ հանդիսացավ պաշտոնական Դամասկոսի կողմից, որը շեշտում է, որ ամերիկացիները գործում են առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման և նրանց ներկայությունը Սիրիայում ներխուժում է: