Մոսուլի մատույցներում սպանվել է ԻՊ պարագլխի օգնական «Կովկասի էմիրը»

Մոսուլի մատույցներում սպանվել է ԻՊ պարագլխի օգնական «Կովկասի էմիրը»

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը՝ «Կովկասի էմիրը» սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք գտնվող Թալ Աֆար քաղաքում:

Ինչպես հայտնում է Al Sumaria-ն սեփական անանուն աղբյուրի վրա հղումով, ԻՊ բարձրաստիճան անդամին «Աստված սպանել է» իր տան մոտ: Այդ կապակցությամբ ԻՊ գրոհայինները լայնածավալ գործողություն են սկսել հավանական մարդասպաններին գտնելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի, ԻՊ բարձրաստիճան անդամների հաճախակի դարձած սպանությունները կարող են վկայել խմբավորման ղեկավարության ներսում տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջև աճող խորը հակասությունների մասին:

Ապրիլի 4-ին հայտնի դարձավ Մոսուլում Աբու Մուհաջիր ար Ռուսիի սպանության մասին, որը ՌԴ քաղաքացի էր: Նրա հետ սպանվեցին նաև օգնականները՝ 6 հոգի: Ապրիլի 1-ին ավիահարվածի հետևանքով սպանվեց Ալ Բաղդադիի մերձավոր դաշնակից Այադ ալ Ջումայլին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---