Լավրով. Թրամփն ուզում է կարգավորել ՌԴ հետ հարաբերությունները

Լավրով. Թրամփն ուզում է կարգավորել ՌԴ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մոսկվան առաջնորդվելու է ՌԴ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով, ոչ թե նրա օգնականի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Նախագահը հաստատել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները ՌԴ հետ: Մենք նույնպես պատրաստ ենք դա անել»,-ասել է նա:

Այդպես է Լավրովը մեկնաբանել Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը «ապակայունացնող գործունեություն է ծավալել Եվրոպայում:

Ընդ որում ԱՄՆ նախագահը Ռեքս Թիլերսոնի Մոսկվա այցից հետո վստահություն էր հայտնել, որ «ՌԴ և ԱՄՆ միջև ամեն ինչ գերազանց կլինի»: Լավրովը հիշեցրել է, որ Թրամփը նման հայտարարություններ է արել նաև նախընտրական շրջանում:

ԱԳՆ ղեկավարը նաև մեկնաբանել է Սպիտակ տան վերջին գործողությունները: Ըստ նրա, Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը ձեռնպահ կմնա միակողմանի քայլերից Հյուսիսային Կորեայի դեմ, ինչպես դա արվեց վերջերս Սիրիայում:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Այդ մասին նա գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---