Մարզիչ. Բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Մարզիչ.  Բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է  Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - ՀՀ բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարի արդյունքները՝ նա ասել է.

«Բացի գերծանր քաշային Դավիթ Չալոյանից, բոլորն էլ մրցանակային, այդ թվում երեք առաջին տեղ զբաղեցրին: Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարը բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Տանտերերը հիմնական կազմով մասնակցեցին, ժամանել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները: Մեր ութ բռնցքամարտիկներից յոթը մեդալ նվաճեցին. իհարկե գոհ եմ տղաներրից»:

Թորոսյանի խոսքով, շարունակելու են պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտիկների մի մասը կշարունակի ինձ հետ մարզվել «Դինամոյում», մյուսները՝ տեղերում:

«Մայիսի վերջին պլանավորում ենք մեկնել Վարշավա, որտեղ համատեղ հավաք և ընկերական մրցամարտ կունենանք Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում», - ասել է նա, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարզիչը հավելել է նաև, որ մայիսին կկայանա պատանիների և երիտասարդների ՀՀ առաջնությունը: Ժամկետները պարզ կլինեն մոտ ապագայում:

Ապրիլի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցչից ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---