Ռոստովցի պրոդյուսերը սերիալ կնկարահանի կազակների և հայերի տիեզերական ճամփորդության մասին

Ռոստովցի պրոդյուսերը սերիալ կնկարահանի կազակների և հայերի տիեզերական ճամփորդության մասին

PanARMENIAN.Net - Երաժշտական և ինտերնետ նախագծերի հայտնի ռոստովցի պրոդյուսեր Սերգեյ Պիմենովը սերիալ կնկարահանի կազակների և հայերի տիեզերական ուղևորության մասին Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը» վեպի մոտիվներով: Այդ մասին պատմել է ինքը պրոդյուսերը, հայտնում է Tutina.ru-ն:

«Կազակների և հայերի մեծ տիեզերական ճամփորդությունը» աշխատանքային անվանումով սերիալում նկարագրվում է կյանքը Դոնի զորքի հողերում 1861թ.: Ըստ սյուժեի, ապագայում ատոմային պատերազմ է սկսվում, «ենթատարածությունից» հայտնվում են կազակները փրկելու համար իրենց հողը: Կազակ Իվան Կոլոդկինը հողի մեջ է խրում ատաման Պլատովի սուրը և տարածաշրջանը հայտնվում է ուժային դաշտի տակ՝ տարածքն անջատվում է Երկրից և հայտնվում տիեզերքում:

«Կազակները գրավում են իշխանությունն այդ տարածքում, իրենց կարգերն են հաստատում, բայց կա հայերի գործոնը՝ Չալտիրն ու Նախիջևանը: Բնականաբար, հայերի հետ պայմանավորվել է պետք, կազակները հանրահավաք են անում նրանց հետ և տալիս են հայերին առևտուրը, մաքսային ծառայությունն ու սահմանը»,-պատմել է պրոդյուսերը:

Այդ իրադարձությունների ֆոնին ֆիլմի հեղինակները մտադիր են նաև սիրո պատմություն ցույց տալ «Խաղաղ Դոնը» վեպի մոտիվներով: Իսկ առաջին եթերաշրջանի ավարտին «տիեզերքում հայկական հարսանիք կանեն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---