Համացանցում հայտնվել է «Խոստումի» հայերեն թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Խոստումի» հայերեն թրեյլերը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Ապրիլի 21-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան: Երևանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Ընթերցեք նաև. Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---