Բաքվում կալանավորված Ուելդանով-Գալուստյանի դատը կկայանա ապրիլի 26-ին

Բաքվում կալանավորված Ուելդանով-Գալուստյանի դատը կկայանա ապրիլի 26-ին

PanARMENIAN.Net - ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը տեղի կունենա Բաքվում ապրիլի 26-ին: Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը մտահոգված է եղբոր ճակատագրով: «Նրան նախկինի պես անհանգստացնում է ստամոքսը, նա վատ է զգում բանտում: Նրան պետք է ազատ արձակել, նա անմեղ է, հակառակ դեպքում ես ծայրահեղ միջոցների կդիմեմ: Եթե պետք լինի, Բաքու էլ կմեկնեմ»,-ասել է Միրզոյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ըստ նրա, Մարատը նամակ է գրել մեկուսարանից, որը խնդրել է փոխանցել Բաքվում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնին: Սակայն, նամակը դեռ չի հասել հասցեատերին: Նամակում Մարատը հանդիպում է խնդրել հյուօատոսական բաժնի աշխատակցի հետ: Գալուստյանի փաստաբանն, ըստ նրա քրոջ, վախենում է պաշտպանել նրա շահերը, ուստի չեզոք դիրք է գրավել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով նախնական քննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:

Ավելի վաղ հաղորվել էր, որ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

Գալուստյանի ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---