Ադամ Շիֆ. Թուրքիան գտնում է, որ նրան հաջողվել է Հայոց ցեղասպանության հերքման արշավը

PanARMENIAN.Net - Ցավոք, իրականությունը ցուցադրեց, որ թուրքական լոբբին արժանի է այն գումարին, որը նրան մուծում են: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, ավելի լավ է հետաձգել քվեարկությունը, քան տանուլ տալ: «Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, դա այն է, երբ ինչ նախաձեռնում ես, հաջողություն չի ունենում: Իսկ Թուրքիան գտնում է, որ նրան հաջողվել է Հայոց ցեղասպանության հերքման արշավը: Ցավոք, մեր Պետդեպարտամենը եւս օգնել ու աջակցել է նրանց»,- ընդգծել է Շիֆը, հաղորդում է The Associated Press-ը:



Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակները` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են ուղարկել Պալատի խոսնակ Նենսի Փեկոսիին` առաջարկելով հետաձգել բանաձեւի քվեարկությունները, վախենալով, որ այն հավանություն չի ստանա:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ Կալիֆորնիայի կոնգրեսականներ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---