Քրդերը ցանկանում են ինքնավարություն ստեղծել Թուրքիայում, Իրանում եւ Սիրիայում

PanARMENIAN.Net - «Մենք իրական ենք գնահատում գործերի դրությունը աշխարհում եւ հասկանում ենք, որ միասնական Քրդստանը այսօրվա դրությամբ անհաս նպատակ է, սակայն մենք ձգտելու ենք համադաշնություն ստեղծել, այսինքն, վերջին հաշվով, որպեսզի քրդերը վերադառնան Թուրքիա, Իրան եւ Սիրիա, ինչը մեր ժողովրդին կտա հնարավորություն լիիրավ ինքնություն զարգացման համար»,- հայտարարել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Քրդստանի հանրությունների ասոցիցիայի նախագահ Ֆարխատ Մարդինին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսին` «Թուրքիայի համընդհանուր մոբլիզացումը քրդերի դեմ» թեմայով:



Իր հերթին, մամլո ասուլիսի մյուս մասնակիցը` Քրդական հասարակական կազմակերպությունների միջազգային միության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Սփյուռքերի միության առաջին փոխ-նախագահ, փաստաբան Մերաբ Շամոեւը հավելել է, որ քրդերը մտադիր են միջազգային հանրությունից ստանալ համադաշնության սուբյեկտի կարգավիճակ իրենց հիմնական բնակության 4 երկրներում. Թուրքիա, Իրաք, Իրան եւ Սիրիա: Շամոեւն ընդգծել է, որ խոսքը գնում է 4 նշված պետությունների սահմանադրական եւ պետական կառուցվածքի փոփոխման մասին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---