Տիեզերքում հայերի և կազակների մասին սերիալը կսկսվի Թրամփի միջուկային հարվածից18 ապրիլի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Կազակների և հայերի մեծ տիեզերական ճամփորդությունը» ապոկալիպտիկ սերիալի ստեղծման գաղափարը ինքնաբուխ է առաջացել, և կապված է այն հանգամանքի հետ, որ Դոնի Ռոստովում հնուց ի վեր բազում հայեր են ապրում: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմել է երաժշտական և ինտերնետ նախագծերի հայտնի ռոստովցի պրոդյուսեր Սերգեյ Պիմենովը, որն էլ նկարահանելու է սերիալը: Ըստ պրոդյուսերի, սերիալը կսկսվի նրանից, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամը «խելագարվում է և հրթիռներ է արձակում Դոնի ուղղությամբ»: «Ըստ սյուժեի, հետո ատոմային պատերազմ է սկսվում, «ենթատարածքից» հայտնվում են կազակները՝ փրկելու համար իրենց հողը: Կազակ Իվան Կոլոդկինը հողի մեջ է խրում ատաման Պլատովի սուրը և տարածաշրջանը հայտնվում է ուժային դաշտի տակ՝ տարածքն անջատվում է Երկրից և հայտնվում տիեզերքում: «Կազակները գրավում են իշխանությունն այդ տարածքում, իրենց կարգերն են հաստատում, բայց կա հայերի գործոնը՝ Չալտիրն ու Նախիջևանը: Բնականաբար, հայերի հետ պայմանավորվել է պետք, կազակները հանրահավաք են անում նրանց հետ և տալիս են հայերին առևտուրը, մաքսային ծառայությունն ու սահմանը, ինչը նույնպես ակնհայտ է»,-պատմել է պրոդյուսերը: Ըստ Պիմենովի, իրադարձությունների ֆոնին կծավալվի սիրո պատմությունը՝ «Խաղաղ Դոնը» վեպի մոտիվներով: Իսկ առաջին եթերաշրջանի ավարտին «տիեզերքում հայկական հարսանիք կանեն», բայց մինչ այդ փեսացու Իվանն ու հարսնացու Սիրանույշը դեռ պետք է համոզնե իրենց ընտանիքներին և համաձայնություն ստանան: «Սկզբում կողմերը դեմ են այդ միությանը, բայց հետո ամեն ինչ լավ է ավարտվում, ժողովրդների բարեկամությամբ»,-ասել է Պիմենովը: Նա հավելել է, որ նկարահանումները կսկսվեն 2017-ի ամռանը: Ակնկալվում է, որ սերիալը 10 սերիա կունենա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |