26 հոկտեմբերի 2007 - 20:40 AMT
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունն է առաջադրելու 2008 թվականի նախագահական ընտրություններին
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունն է առաջադրելու 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 26-ին կայացած ընդդիմության հանրահավաքին: Հանրահավաքը, ի աջակցություն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սկսել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեով:

Ինչպես նշում են առաջին նախագահի կողմնակիցները, հենց այսօրվա հանրահավաքից են մեծ մասամբ կախված Տեր-Պետրոսյանի հետագա քայլերը: Բացառված չէ, որ հետագայում երկրի իշխանությունները նորից սահմանափակումներ մտցնեն ընդդիմության հերթական հավաքների դեմ: Նշենք նաեւ, որ այս հանրհավաքն արդեն հետաքրքել է արեւմտյան եւ ռուսական ԶԼՄ-ներին: Մասնավորապես, Արեւմուտքում խոսել են Հայաստանում գունավոր հեղափոխությունների հնարավորության մասին, չնայած երկրի իշխանությունները շարունակում են հերքել այդ հնարավորությունը, հաղորդում է Regnum-ը: