19 ապրիլի 2017 - 10:41 AMT
Գյումրիում շարունակում են որոնել անհետացած ռուս զինծառայողին

Գյումրի ռուսական ռազմակայանում ծառայող ռուս զինծառայողը ապրիլի 18-ին չի ներկայացրել զորամաս: Հրամանատարությունը և ոստիկանությունը որոնում է նրան, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ շարքային Դմիտրի Լոշմանովի անհետանալու մասին հայտնել էր ՀՀ ոստիկանության Շիրակի շրջանային վարչությունը: Նա դուրս է եկել գնումներ կատարելու և չի վերադարձել: Զինծառայողը պայմանագրային է և ապրում է հանրակացարանում:

Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը Հայաստանի իրավապահների հետ համատեղ շարունակում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի որոնումները:

Ըստ հայ-ռուսական համաձայնգարի, քրեական գործերի վարույթը102-րդ ռուսական ռազմակայանաի զինծառայողներին կամ նրանց ընտանիքի անդամներին առնչվող հանցագործությունների դեպքում հայտնվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինների. Ինչպես նաև ռազմական ոստիկանության իրավասությամն տակ:

2015-ի հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակայքում սպանվել է ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նույն վայրում վիրավորվել է նաև նրա ծառայակիցը, ընդ որում երկուսն է դարձել են նույն պայմանագրային զինծառայողի զոհը, որը ձերբակալվել է: Ավելի ուշ, ռուսական ռազմակայանի զինծառայողը խոստովանել է ծառայակցին սպանելու փաստը: