Իրաքում ռազմական գործողության մասին որոշումն ընդունվելու է Էրդողանի եւ Բուշի հանդիպումից հետո

PanARMENIAN.Net - Որոշումն այն մասին, թե արդյոք անկացվելու են ռազմական գործողություններ Իրաքի հյուսիսում, ծրագրվում է ընդունել վարչապետ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական այցից հետո ԱՄՆ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Յաշար Բոյուկանիտը: «Ներկա դրությամբ, որոշակի միջոցառումներ են անցկացվում: Սակայն ես չեմ կարող այդ մասին խոսել: Մենք սպասում ենք վարչապետի հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, այն շատ կարեւոր է»,- նշել է գեներալը: Նշենք, որ Ռումինիայից վերադարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին սպասվող հանդիպմանը Ջորջ Բուշի հետ նա բաց եւ կոնկրետ խոսակցություն է վարելու ահաբեկչության թեմայով, հաղորդում է NTV-turk հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---