Թրամփը հանձնարարել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը

Թրամփը հանձնարարել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ստուգել արդյոք ԱՄՆ շահերից էր բխում Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նախագահ Թրամփը կարգադրել է զննել Գործողությանների համապարփակ համատեղ ծրագիրը, որին մասնակցելու են տարբեր հաստատություններ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությամբ: Զննության արդյունքում գնահատական կտրվի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը և կորոշվի արդյոք դա կենսական անհրաժեշտություն էր ԱՄՆ շահերի համար:

Պետքարտուղարությունը հաստատել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը կատարում է իր պարտավորություններն ըստ պայմանավորվածության, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այնուամենայնիվ Թիլերսոնը կարծում է, որ Իրանը մասնակից է ահաբեկչության հովանավորմանը և տեղեկացրել է Կոնգրեսի անդամներին, որ ըստ նախագահւ կարգադրության գնահատվում է պատժամիջոցների չեղարկման նպատակահարմարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը:

2017-ի հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ:

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի դեմ պատժամիջոցները հրթիռային ծրագրով, մարդու իրավունքների մասով :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---