ՔԱԿ-ը ստանձնել է 4 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը

ՔԱԿ-ը ստանձնել է 4 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը՝ HPG-ն, ստանձնել է թուրք զինծառայողների վրա հերթական հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով 4 թուրք զինծառայող է սպանվել:

Ըստ HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության, ապրիլի 16-ին HPG և «Ազատ կանանց ջոկատը», որը բացառապես կանանցից է կազմված, գրոհել են զինվորներին Հաքքյարի գավառի Էրթուշ բնակավայրում: Զինվորներից մեկը սպանվել է: Գրոհից հետո զինծառայողներին օգնության են եկել, սակայն թուրք զինվորները ծուղակն են ընկել, նրանից 3-ը զոհվել է:

Դրանից հետո թուրքերը հրետակոծել են տեղանքը: Սեփական կորուստների մասին HPG-ն չի հայտնում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) HPG մարտական թևի անդամները երկու հարձակում են իրականացրել երկրի արևելքում, որի հետևանքով 5 թուրք զինծառայող է սպանվել: Ապրիլի 15-ին HPG պարտիզանները գրոհել են թուրքական զինվորական պարեկախումբը:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---