ՔԶԱԿ-ը հաստատել է զարինի կիրառումը սիրիական Իդլիբում

ՔԶԱԿ-ը հաստատել է զարինի կիրառումը սիրիական Իդլիբում

PanARMENIAN.Net - Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ույումջյուն հայտարարել է, որ ապրիլի 4-ին գազային հարձակման ժամանակ սիրիական Իդլիբում կիրառվել է զարին կամ նման մի նյութ: Կազմակերպության ղեկավարի խոսքերը մերջբերել են բրիտանական պատվիրակության անդամները:

Նրանք պնդում են, որ այդ տվյալները ստացվել են անհրաժեշտ հետազոտություններից հետո, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ապրիլի 13-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապահովելու ՔԶԱԿ փորձագետների մուտքը Շայրաթ ավիաբազա, որտեղ իբր պահվում է զարինը, որը կիրառվել է Հան Շեյխուն քաղաքում:

Ապրիլի 4-ի առավոտյան տասնյակ մարդիկ են զոհվել սիրիական Իդլիբ գավառի Հան Շեյխուն քաղաքի ռմբակոծության հետևանքով: Տուժածների շատերի մոտ առկա էին քիմիական ծանր թունավորման ախտանիշներ: 30 տուժած տեղափոխվել էր հարևան Թուրքիա, որտեղ նրանցի 3 մահացել է:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---