ՀՀ բուժկենտրոններն ապահովված են հակաթույնով. Ներարկումն անվճար է

ՀՀ բուժկենտրոններն ապահովված են հակաթույնով. Ներարկումն անվճար է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է:

Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

2016 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---