19 ապրիլի 2017 - 17:53 AMT
Զախարովա. ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հստակ

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել է նա, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Զախարովան չի բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը: