Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը՝ Fujairan Open 2017-ի հաղթող

Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը՝  Fujairan Open 2017-ի հաղթող

PanARMENIAN.Net - Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականն Իրանի Սարի քաղաքում մասնակցել է Fujairan Open 2017 ներկայացուցչական միջազգային մրցաշարին:

87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Գրոգորյանի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է:

68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ):

G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ: Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաև Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) և Դավիթ Վարդումյանը (74 կգ):

Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---