Թուրքիան մեղադրում է Եվրոպային քուրդ գրոհայիններին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը քննադատել է Եվրամիության երկրներին այն բանի համար, որ նրանք առավել ակտիվ քայլեր չեն ձեռնարկում Քրդստանի աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի գործունեությունը զսպելու ուղղությամբ: «ԵՄ-ն չի ձերբակալում եւ չի արտաքսում ՔԱԿ-ի անդամներին, որոնք եւ Թուրքիայում եւ ԱՄՆ-ում, եւ Եվրամիությունում պաշտոնապես համարվում են ահաբեկչական կազմակերպություն, եւ որի հանդեպ կանոնավոր կերպով կոշտ միջոցներ ձեռնարկելու կոչեր է անում Անկարան»,-ասել է Էրդողանը:



Դիմելով Եվրամիության ղեկավարներին, թուրք վարչապետը կասկածի տակ է առել նրանց անկեղծությունը քուրդ գրոհայինների գործում: «Եվրամիության ոչ մի երկիր չի արտաքսել ՔԱԿ-ի անդամներին Թուրքիա, չնայած, որ համարում է այդ կուսակցությանը ահաբեկչական կազմակերպություն»,-հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալով թուրքական հեռուստատեսության եթերում:



Ընդ որում նա կոնկրետ որեւէ երկիր չի նշել, սակայն հիշատակել է Ավստրիայի հետ վերջին վեճը, որի պատճառն այն էր, որ Վիեննան չցանկացավ ձերբակալել ՔԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաին, որն այնուհետեւ ինքնաթիռով մեկնեց Իրաքի հյուսիս:



Մինչդեռ, ինչպես հաղորդում է NTV-ի թուրքական հեռուստաալիքը, Անկարային շոկի էր ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորների առջեւ Հյուսիսային Իրաքը «Քրդստան» էր անվանել:



Այդ կապակցությամբ, NTV-ն հիշեցնում է, որ պաշտոնական Անկարան դեմ չէր «Քրդստան» տերմինը Իրաքի սահմանադրության մեջ նշելուն, սակայն չափազանց վրդովված է նրանով, որ այն օգտագործել է ԱՄՆ պետքարտուղարը: Անցյալ ամիս Ռայսը օգտագործեց «Թուրքիայի սահամնն ու Քրդստանի տարածաշրջանը» արտահայտությունը, ինչը կտրուկ բողոքի առիթ դարձավ Թուրքիայի կողմից, որն ասեց, թե համաձայն չէ, որ ամերիկացի պաշտոնյաները Հյուսիսային Իրաքն անվանեն «Քրդստան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---