«Ազգ-բանակ-2017» համաժողովը մեկնարկել է. Ռազմատեխնիկայի նմուշներ են ցուցադրվում

«Ազգ-բանակ-2017» համաժողովը մեկնարկել է. Ռազմատեխնիկայի նմուշներ են ցուցադրվում

PanARMENIAN.Net - Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովի կազմակերպիչն է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Համաժողովին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին` ժամը 11.00-ից 18.00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ը։

Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ «Ազգ-բանակ»-ի գաղափարախոսությունը երկրի ռազամականացման գաղափարախոսություն չէ, այն զինված ուժերի հնարավարությունները պետության ու հասարակության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է: Սարգսյանը նշել էր, որ խաղաղությունն ահնար է առանց պաշտպանական ուժեղ համակարգի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---