Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա20 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ 6 հայազգի գործարար կա: «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշում 18-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է $6.8 մլրդ: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ $3.4 մլրդ կարողությամբ: Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը $2 միլիարդով: ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը, ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է $950 մլն կարողությամբ: Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը $800 միլիոնով: «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը և նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը $700-ական միլիոնով 146-147-րդ տեղում են: Badoo ծանոթությունների կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) 185-րդ հորիզոնականում է $500 մլն կարողությամբ: 200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի: Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն $500 մլն է: Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը, որը ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատերն է: Նրա կարողոսւթյունը Forbes-ը գնահատել է $18.4 մլրդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |