Էրդողան. Օբամայի հետ պայմանավորվածություն ունեինք ՔԱԿ հարցում, բայց նա խաբեց

Էրդողան. Օբամայի հետ պայմանավորվածություն ունեինք ՔԱԿ հարցում, բայց նա խաբեց

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային խաբեության մեջ: «Մենք նախագահ Օբամայի հետ փոխադարձ պայմանավորվածություն ունեինք Քրդստանի աշխատավորական կուսակցության հարցում, բայց Օբաման խաբեց մեզ: Ես չեմ հավատում, թե Թրամփի վարչակազմը նույն կերպ կվարվի»,-բողոքել է Էրդողանը, գրում է Lenta.ru-ն Al Jazeera-ի վրա հղումով:

Թուրքիայի նախագահը նաև պատմել է Թրամփի հետ մայիսին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից իր ակնակալիքների մասին: Ըստ Էրդողանի, նա մտադիր է համոզել ամերիկացիներին հրաժարվել Սիրիայում քրդերի կազմավորումների հետ գործակցությունից: «Ժողովրդակաան ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ՔԱԿ թևն են կազմում: Մենք պետք է վերջ դնենք դրան: Մենք չենք կարող ահաբեկչական խմբին ոչնչացնենք մենք այլ ահաբեկչական խմբի օգնությամբ»,-ասել է նա:

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---