Հայաստանի սամբիստները ԵԱ-ի մեկնարկին 5 մեդալ են նվաճել

Հայաստանի սամբիստները ԵԱ-ի մեկնարկին 5 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնության մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:

Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն, հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---