Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել ԵԱ-ում

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը: Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է:

Ութ տուրի արդյունքներով Դանիելյանը 5.5 միավորով 10-րդ տեղում է, Գևորգյանը, Մկրտչյանը, Գալոյանը` 4-ական միավոր ունեն (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---