Երեւանը հուսով է, որ Չեխիան գործուն մասնակցություն կունենա Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Երեւանում մեկնարկեցին հայ-չեխական քաղաքական խորհրդակցությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, իսկ չեխական պատվիրակությունը գլխավորում է ՉՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տոմաշ Պոյարը: Ողջունելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը` մասնակիցները կարեւորեցին դրանց դերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խնդիրների քննարկման, բարձրաստիճան այցերի օրակարգի ձեւավորման առումով: Այդ համատեքստում հատկապես կարեւորվել է Չեխիայի ԱԳ նախարարի Հայաստան ակնկալվող այցը: Հայկական կողմը վերահաստատեց Հայաստանի ձգտումը հնարավոր բարձր մակարդակի հասցնել Եվրամիության հետ հարաբերությունները, ինչպես նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի գործուն մասնակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին եւ պատրաստ է դիտարկել Չեխիայի հետ գործակցության հնարավորությունը այդ ծրագրի շրջանակում:



Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին: Կողմերն ընդգծեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը մշակութային եւ գիտակրթական ոլորտներում` շեշտադրելով համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը: Հյուրերի խնդրանքով Արման Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---