ՌԴ-ում Լենինին հուղարկավորելու վերաբերյալ օրինագիծ են մշակել

ՌԴ-ում Լենինին հուղարկավորելու վերաբերյալ օրինագիծ են մշակել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իվան Սուխարյովն ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության 3 պատգամավորներ պատրաստվում են քննարկման ներկայացնել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին հուղարկավորելու վերաբերյալ օրինագիծ:

ՌԲԿ-ի հաղրոդմամբ, օրինագծում նշվում է, որ Լենինի աճյունը հուղարկավորելու կարգը, ինչպես նաև ժամկետն ու վայրն առաջարկվում է որոշել ստեղծվելիք հատուկ հանձնաժողովի շրջանակներում:

«Ռուսաստանը Հին Եգիպտոսը չէ, ճիշտ չէ, որ մայրաքաղաքի կենտրոնում մումիա է պառկած: Հիշեցնեմ, որ Լենինն, այնուամենայնիվ, քրիստոնյա էր. նա պսակադրվել էր Կրուպսկայայի հետ», - նշել է նա:

Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» անդամ Սերգեյ Նևերովը նշել է, որ իր կուսակիցները չեն համաձայնեցրել օրինագծի աջակցությունը խմբակցության հետ և չի մեկնաբանել օրենքն ընդունելու հավանականությունը:

Լենինին հուղարկավորելու հնարավորությունը և անհրաժեշտությունը ՌԴ-ում պարբերաբար քննարկման առարկա են դառնում: Հարցումների համաձայն, հեղափոխականի հուղարկավորությանը կողմ է ռուսաստանցիների կեսից ավելին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---