Ռայսը «խորին շնորհակալություն» է հայտնել այն կոնգրեսականներին, որոնց ջանքերով հետաձգվեց 106-րդ բանաձեւի քվեարկությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խորին երախտագիտություն է հայտնել այն կոնգրեսականներին, որոնց ջանքերով հետաձգվեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում: Ելույթ ունենալով Պալատի Արտաքին գործերի կոմիտեում, նա կրկին նշել է, որ այդ բանաձեւի ընդունումը մեծապես կվնասի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններին: «ՈՕՈՒ «Ինջիրլիկ» ռազմակայանը չափազանց կարեւոր է Իրաքում գտնվող ամերիկյան բանակի համար բեռների տեղափոխման առումով: 106-րդ բանաձեւի ընդունումը մեծ վնաս կհասցնի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջների հաստատմանը, մեր մահմեդական դաշնակիցների ն: Մենք հավատում ենք, որ 106-րդ բանաձեւը չի դրվի քվեարկության: Այժմ թուրքիայի համար շատ զգայուն շրջան է: Այնտեղ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում եւ ԱՄՆ-ն շատ կարեւոր ռազմավարական շահեր ունի Թուրքիայում»,-նշել է Ռայսը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են հղել խոսնակ Նեսնի Փելոսիին` առաջարկելով հետաձգել քվեարկությունը, ելնելով այն մտավախությունից, որ այն չի ընդունվի: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունել էր Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---