Սամբոյի Եվրոպայի առաջնության 2 օրում ՀՀ մարզիկները 12 մեդալ են նվաճել21 ապրիլի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Մրցումների առաջին օրը ՀՀ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ: Մրցումների 2-րդ օրը նույնպես ՀՀ մարզիկները շարունակել են հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ են նվաճել պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացել են՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու երիտասարականում Աննա Մկրտչյանը (+80կգ): Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում: Երկու օրվա արդյունքներով Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |