Մխիթարյան. ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ21 ապրիլի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքները: Հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը: «Այ թե խաղ էր: Մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Իսկ Մարկուս Ռաշֆորդի գոլն ուղղակի հիասքանչ էր»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Հաղթանակը Եվրոպայի լիգայում նաև հնարավորություն կտա «կարմիր սատանաներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղաշրջանին, եթե թիմին չհաջողվի անհրաժեշտ որակավորումը ստանալ Անգլիայի առաջնության արդյունքներով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |