Հայ-ճապոնական նոր արձանագրությունը կարող է տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհը դառնալ

Հայ-ճապոնական նոր արձանագրությունը կարող է տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհը դառնալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն ու Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:

Կացուտոշին ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար:

Զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը դրամաշնորհային հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։

JICA տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունն ապրիլի 18-21-ը գործուղվել էր Հայաստան` իրականացնելու ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները: Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---