ՍԴ-ն մերժել է «Քաղաքացի դիտորդի»՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը21 ապրիլի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել այն: Այս մասին հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները: «Սահմանադրական դատարանը մերժել է պահանջը՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասել է Եգորյանը: Նա տեղեկացրել է նաև, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |